Նաիրիտցիները կառավարության շենքի առջև պահանջում են վերագործարկել գործարանը (տեսանյութ)

14:21 • 09.02.17

 

Կառավարության շենքի առջև այսօր հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պարբերաբար վանկարկում էին` «աշ-խա-տանք»` պահանջելով վերագործարկել «Նաիրիտը»:

Tert.am –ի հետ զրույցում տարեց նաիրիտցին ձևակերպեց իր միտքը հետևյալ կերպ. «Ուղղել նախկին վարչապետի որոշումը, իրա սխալը, «Տիգրան Մեծի» օրոք` Տիգրան Սարգսյանի։ Էդ որոշումներն ազգադավաճան են, առանց «Նաիրիտի» Հայաստան գոյություն չունի»:

Տղամարդը ստեղծված իրավիճակը նկարագրեց Պարույր Սևակի հայտնի տողերով. «նա, ով ելել է շալակն աշխարհի»:

Մանրամասները` տեսանյութում։