Դանիական հետախուզությունը Ռուսաստանին անվանել է կիբեռլրտեսության առաջատար
Ռուսաստանը երկար ժամանակ է, ինչ ջանքեր է գործադրում այլ երկրների կառավարությունների և ընկերությունների դեմ ինֆորմացիոն հարձակումներ կատարելու ուղղությամբ: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Դանիայի հետախուզության և անվտանգության ծառայությունը:
«Ռուսաստանը բարելավել է իր հնարավորությունները զանգվածային կիբեռլրտեսության ոլորտում` քաղաքական և ռազմական նպատակներ հետապնդելով Արևմուտքում», - ասված է դանիական հետախուզության զեկույցում:
Միևնույն ժամանակ Դանիայի հատուկ ծառայությունները Ռուսաստանին բնութագրել են որպես լրտեսության առաջնորդ կիբեռտարածությունում, ինչպես նաև օտարերկրյա հաքերների կողմից դանիական ընկերությունների համակարգչային ծրագրերի վրա հարձակումների հավանականությունը գնահատել են որպես շատ բարձր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կիբեռհարձակումներ իրականացնելու մեջ Ռուսաստանին մեղադրել էին Նորվեգիայի, Նիդերլանդների, Գերմանիայի և ԱՄՆ-ի համապատասխան ծառայությունները:










