Պետդումայի պատգամավորներն այցելել են Հալեպ

23:19 • 09.02.17

ՌԴ Պետդումայի` Սիրիայի խորհրդարանի հետ կապերով զբաղվող պատգամավորական խմբի անդամներն այցելել են Հալեպ և ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին Դամասկոս վերադառնալուն պես լրագրողներին հայտնել է պատգամավոր Սերգեյ Գավրիլովը:

 

«Մենք այցելել ենք մեր ավիաբազան, ինչպես նաև եղել ենք Հալեպում: Հանդիպումներ են անցկացվել մեր ավիաբազայի ղեկավարության հետ, քննարկվել են հակամարտող կողմերի միջև հրադադարի գործընթացն ակտիվացնելու հարցերը», - ասել է ռուս պատգամավորը:

 

 Նա նաև նշել է, որ պատգամավորները քննարկել են թուրք զինվորների մահվան միջադեպը, որը տեղի է ունեցել ռուսական ինքնաթիռների չնախատեսված ավիահարվածի հետևանքով: