ԱԺ քառօրյան` ուղիղ. օրակարգում է նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» նախագիծը

12:03 • 09.02.17

 

Ազգային ժողովն այսօր շարունակում է քառօրյայի վերջին նիստը: Նիստը կմեկնարկի նախորդ օրը քննարկված օրինագծերի քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ երեկ միջազգային համաձայնագրերից բացի, խորհրդարանը քննարկել էր «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին», «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները և այլն:

Նշենք նաև, որ ԱԺ-ի քննարկումը կանգ էր առել երկրորդ ընթերցմամբ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արտակ Սարգսյանի, Արթուր Ստեփանյանի և Վահրամ Մկրտչյանի հեղինակած օրենքի նախագծի վրա:

ԱԺ օրակարգում է նաև «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին  նախագիծը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին , «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ,  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: