Բելառուսին վրդովեցրել է ՀԱՊԿ-ից իրեն հեռացնելու առաջարկը
Բելառուսի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկիրն արել է իր ընտրությունը, և ՀԱՊԿ-ից իրեն հեռացնելու գաղափարը հիմնավորում չունի, գրում է Интерфакс-ը:
«ՀԱՊԿ-ից Բելառուսի հեռացնելու մասին առաջարկները զուրկ են իրավական հիմնավորումներից»,- հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ին մասնակցությունը կամ կառույցից դուրս գալը զուտ ցանկության հարց է, Բելառուսն «արել է իր ընտրությունը»:
Փետրվարի 8-ին ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման առնչությամբ հայտարարել էր, որ Բելառուսին հարկավոր է հեռացնել ՀԱՊԿ-ից:










