Չինաստան մեկնող բոլոր անձինք մատնահետքեր են հանձնելու

11:00 • 09.02.17

Չինաստանի իշխանությունները սկսում են մատնահետքեր վերցնել երկրի տարածք մուտք գործող բոլոր օտարերկրացիներից: Այդ մասին հայտնել են Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Նոր համակարգը նախ փորձարկվելու է Շենչժեն քաղաքի միջազգային օդանավակայանում: Այնտեղ այն սկսելու է գործել փետրվարի 10-ից:


Մինչև այս տարվա վերջ այն կգործարկվի սահմանի հատման բոլոր կետերում:


Մատնահետքեր հանձնելու են 14-ից 70 տարեկան բոլոր օտարերկրացի քաղաքացիները՝ բացառությամբ օտարերկրյա դիվանագետների:


Չինաստանի իշխանությունները վկայակոչել են այլ երկրների փորձը, որտեղ մատնահետքերի հանձնումը լայնորեն տարածված պրակտիկա է դարձել: