Արտաշատի բնակարաններից մեկի լոգարանում դի է հայտնաբերվել

15:42 • 09.02.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 9-ին, ժամը 13:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 1958 թ. ծնված Հ. Գ.-ի դին: