Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են մայթերին, բակերում ու միջբակային տարածքներում. քաղաքապետարան

11:13 • 09.02.17

 

Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներից տեղափոխվել են մայթեր,  բակեր ու միջբակային տարածքներ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվող այս գործընթացը կազմակերպվել է «Սանիթեք» ընկերության և Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով:

Աշխատանքները վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: