Ֆլորիդայի երկնքում ինքնաթիռը վտանգավոր կերպով մոտեցել է Թրամփի ինքնաթիռին
ԱՄՆ-ում քննում են ինքնաթիռի անթույլատրելի մոտեցումն Air Force One ինքնաթիռի հետ, որով թռչում էր երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ABC հեռուստաալիքը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 3-ին Ֆլորիդայի երկնքում: Թրամփը Վաշինգտոնից մեկնում էր իր Մար-ա-Լարգո կալվածքը՝ հանգստյան օրերն անցկացնելու համար:
Պաշտոնյաները հետաքննում են հեռավորության անհրաժեշտ չափը կորցնելու հետ կապված միջադեպի պատճառները:










