Ֆրանսիայի ԱԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել. լրատվամիջոցներ

14:43 • 09.02.17

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում «Ֆլամանվիլ» ԱԷԿ-ի սրահներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ռադիոակտիվ նյութերի արտահոսքի վտանգ չկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:


Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ ժամը 10:00-ին: Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները:


ԶԼՄ-ները հայտնում են հնարավոր մի քանի վիրավորների մասին:


Հրշեջները հայտնել են, որ պայթյունից հետո հրդեհ է սկսվել, ատոմային ռեակտորների գոտիները չեն տուժել: