Նման ծառայություններն արջի ծառայություններ են. վարչապետը խստագույնս զգուշացրեց պետական ռեսուրսն օգտագործելով քարոզչություն իրականացնողներին (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում է, թե որոշ գերատեսչության ղեկավարներ սկսել են նախընտրական քարոզչությունը՝ օգտագործելով պետական ռեսուրսը:
«Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար, մտնում են նախընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են պաշտպանում»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել:










