Հնաբերդ գյուղում 34-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել
Արագածոտնի մարզի գյուղերից մեկում մոտ 35 ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել: Tert.am-ի տեղեկություններով նրա դին հարազատները տեղափոխել են բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ինքնասպանության մասին լուրը: Նա ասաց, որ այսօր առավոտյան ժամը 8-ին Ծաղկահովտի ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 1983 թվականին ծնված Դ.Ա.-ն:
«Պարզվել է, որ նույն օրը ժամը 7-ի սահմաններում Դ.Ա.-ն ինքնասպանություն է գործել իրենց տանը կից շինության առաստաղի խողովակից հակի թելով կախվելու միջոցով»,-ասաց Ջանոյանը և հավելեց, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:










