Դատարանն արգելափակել է աշխարհում փախստականների խոշորագույն ճամբարի փակման որոշումը (լուսանկար)
Քենիայի գերագույն դատարանն արգելափակել է ներգաղթյալների և փախստականների համար աշխարհում ամենախոշոր Դադաաբ ճամբարի փակման մասին կառավարության որոշումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դադաաբում այժմ ապրում է Սոմալիից մոտ 260 հազար փախստական:
Անցած տարվա մայիսին Քենիայի կառավարությունը որոշում է կայացրել ճամբարը փակելու և դրա բոլոր բնակիչներին վտարելու մասին: Վերջնաժամկետը եղել է այս տարվա մայիսը: Բայց դատարանը վճռել է, որ իշխանությունների որոշումը հավասարազոր է խմբային հետապնդման գործողության:
Կառավարությունում պնդել են, որ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով և որ հենց ճամբարում են պատրաստվել սոմալիական «Աշ-Շաբաբ» խմբավորման հարձակումները:
Ճամբարը բացվել է 1991 թվականին Սոմալիից փախստականների ընտանիքների ընդունման համար, շատերն այնտեղ ապրում են ավելի քան 20 տարի:











