Charlie Hebdo-ի շապիկին հայտնվել է Շուլցի գլուխը «կտրած» Մերկելի ծաղրանկարը (լուսանկար)
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գերմանական տարբերակի հերթական համարի շապիկին հայտնվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի ձեռքում Բունդեսթագի գալիք ընտրություններում իր հակառակորդ, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցի գլուխն է: Այս մասին հայտնում է Bild-ը:
Ծաղրանկարում ներկայացված է նաև Der Spiegel ամսագրի շապիկի փոքր չափի նկարը, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքում պահում է Ազատության արձանի գլուխը:
«Spiegel-ի ընթերցողները զայրացած են», - ասվում է գրությունում:
Bild-ը պարզաբանում է, որ այս արտահայտության միջոցով հարգանքի նշան է ցուցաբերվում Der Spiegel-ի աշխատակիցներին:
Նշվում է, որ Թրամփի պատկերով շապիկը վերաբերում է նրա հրամանագրին, որի հետևանքով խստացվել է երկրի ներգաղթային քաղաքականությունը:











