Նյու Յորքում մեկնարկում է Բարձր նորաձևության շաբաթը

22:55 • 09.02.17

Նյու Յորքում մեկնարկում է Բարձր նորաձևության շաբաթ ամենամյա միջոցառումը, որի ժամանակ ցուցադրվելու են կանացի զգեստների և աքսեսուարների նոր հավաքածուները:

 

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, համաշխարհային նորաձևության ասպարեզի 8-օրյա ցուցադրությանը կմասնակցեն տասնյակ հայտնի ու սկսնակ դիզայներներ և ոճաբաններ, որոնք ներկայացնելու են իրենց 2017-2018 թվականների աշուն-ձմեռ հավաքածուները:

 

Ինչպես նշվում է այս տարի դիզայներները ներկայանալու են նոր, արտասովոր մտքերով: Կորեացի դիզայներ Յունա Յանի նոր հավաքածուն, օրինակ, ոգեշնչված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպվող զանգվածային բողոքի ցույցերից: Բացի այդ, երիտասարդ ոճաբանի գործերում արտացոլվել են նաև անցյալ դեկտեմբերին Հարավային Կորայի նախագահի շուրջ ծավալված միջոցառումները: Նրա հավաքածուն ցուցադրվելու է փետրվարի 11-ին: