Հս. Կորեան կարող է մոտ 60 միջուկային մարտագլխիկ ստեղծել. լրատվամիջոցներ

13:35 • 09.02.17

Հյուսիսային Կորեան ուրանի և պլուտոնիումի ունեցած պաշարներից կարող է ստեղծել մոտ 60 մարտագլխիկ, ինչի մասին վկայում են Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի հետախուզության գաղտնի տվյալները:


Ինչպես նշում է izvestia.ru-ն` հարավկորեական լրատվամիջոցներին հղումով, 2016թ. տարեվերջի դրությամբ Փհենյանն ունեցել է միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ 758 կգ բարձր հարստացված ուրան ու 54 կգ պլուտոնիում:


Հիշեցնենք, որ 2016թ. Հյուսիսային Կորեան իրականացրել է միջուկային զենքի 2 փորձարկում: Ավելի վաղ երկրի կառավարությունը հայտարարել էր, որ միջուկային զենք կրելու հնարավորությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծումն արդեն ավարտման փուլում է: