Փարիզի մետրոյում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. ուղևորները տարհանվել են ծխով լի կայարանից (տեսանյութ)

09:40 • 09.02.17

Փարիզի մետրոյի կայարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո տասնյակ ուղևորներ տարհանվել են ծխով լի կայարանից, հայտնում է Mirror-ը՝ մանրամասնելով, որ պայթյունի պատճառը, ըստ ամենայնի, եղել է էլեկտրալարերի կարճ միացումը:


Հայտնի է, որ պայթյունի հետևանքով տուժել է 8 ուղևոր:


Աղբյուրը հավելում է, որ իրավապահները չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը:


Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոշոր ահաբեկչությունների շարքի իրականացումից հետո արտակարգ դրություն է հայտարարել երկրում:

 

 

Image result for Explosion on Paris metro' as dozens of passengers are evacuated from smoke-filled station