Եվգենի Պետրոսյանին դատի են տվել հարևանուհու բնակարանը հեղեղելու պատճառով
Մոսկվայում բնակվող հայտնի հայ կատակերգու Եվգենի Պետրոսյանի հարևանուհին դատի է տվել նրան և նրա կնոջը՝ Ելենա Ստեպանենկոյին, էլիտար շենքում գտնվող իր բնակարանը հեղեղելու համար:
Life-ի հաղորդմամբ` կատակերգուների հարևանուհին այս կերպ պատրաստվում է վերադարձնել վերանորոգման վրա ծախսված գումարը` 250 հազար ռուբլին, և դատական ծախսերի համար պահանջվող 100 հազար ռուբլին:
Աղբյուրը մանրամասնում է, որ տան բնակիչներին չի հաջողվել հարցը լուծել խաղաղ ճանապարհով, ինչից հետո տուժած կինը Պետրոսյանից և Ստեպանենկոյինց պահանջել է փակել վերանորոգման ծախսերը, ինչպես նաև վճարել բարոյական վնասների և փաստաբանների ծառայությունների համար:
Նշվում է, որ կնոջ ներկայացրած հայցը կդիտարկվի փետրվարի 21-ին:










