ՔԱԿ-ի դեմ գործողություն Ստամբուլում. ձերբակալվել է մոտ 60 մարդ

12:10 • 09.02.17

Ստամբուլում անվտանգության ուժերը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ կազմակերպված հատուկ գործողության ընթացքում գրոհ են կազմակերպել Ստամբուլում շուրջ 75 հասցեում: Գործողության ընթացքում ձերբակալվել է 58 կասկածյալ: Այս մասին հայտնում է թուրքական DHA լրատվական գործակալությունը:

Հատուկջոկատայինները շարունակում են խուզարկողական աշխատանքները` ևս 17 կասկածյալի հայտնաբերելու և բերման ենթարկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: