Մեծ Բրիտանիան ռուսական ռմբակոծիչներին ուղեկցեկու համար կործանիչներ է օդ բարձրացրել
Մեծ Բրիտանիան օդ է բարձրացրել իր Typhoon մակնիշի կործանիչները ռուսական Ту-160 մակնիշի երկու ռմբակոծիչները կանգնեցնելու համար:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով բրիտանական աղբյուրը, ՌԴ օդանավերն այսօր առավոտյան անցել են բրիտանական ինքնաթիռների խմբի կողքով` մոտ հեռավորությամբ:
Մեծ Բրիտանիայի օդուժի հաղորդմամբ` ռուսասկան ինքնաթիռները չեն հասցրել խախտել Միացյալ Թագավորության օդային տարածքը: «Կարող ենք հաստատել, որ Typhoon ինքնաթիռները մարտական տագնապով օդ են բարձրացել Լոսիմուտի և Քոնինգսբիի ռազմաբազաներից, որպեսզի ուղեկցեն երկու ռմբակոծիչների, երբ վերջիններս գտնվել են երկրի համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող գոտում»,- հայտարարել է բրիտանական գերատեսչության խոսնակը:










