Ուկրաինայում պատգամավորները ծեծկռտուք են սարքել նիստի ժամանակ (տեսանյութ)

16:20 • 09.02.17

Ուկրաինայում Չերկասիի շրջանային խորհրդի պատգամավորները նիստի ժամանակ ծեծկռտուք են սարքել այն պատճառով, որ ելույթ ունեցողներից մեկը ռուսերեն է խոսել: Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է Инфомост տեղական պարբերականի YouTube ալիքում:

Lenta.ru-ն գրում է, որ «Դնեպր» հյուրանոցի տնօրեն Բորիս Լեբեդցովը սկսել է հաշվետվություն ներկայացնել իր իրականացրած աշխատանքի մասին ռուսերենով: «Ազատություն» ազգայնական կուսակցության ներկայացուցիչները պահանջել են, որ նա ուկրաիներեն խոսի, սակայն տղամարդը պատասխանել է, որ իրեն ավելի հարմար է ռուսերեն արտահայտել իր մտքերը: Այս բառերից հետո «Ազատություն» խմբակցությունից Յուրի Բոտնարը հարձակվել է Լեդեբցովի վրա:

Նշվում է, որ բանավեճը վերաճել է կռվի, որը հաջողվել է դադարեցնել միայն նիստին ներկա ոստիկանների օգնությամբ:

«Այս պահից սկսած այստեղ ոչ ոք ելույթ չի ունենա ռուսերենով», - ասել է Բոտնարը կռվի ավարտից հետո: