Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնի ռեստորանում հրդեհ է բռնկվել  

22:37 • 09.02.17

 

Մոսկվայում գտնվող «Երևան պլազա» առևտրի կենտրոնի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին:

 

«Փետրվարի 9-ի երեկոյան Բոլշայա Տուլսկայա փողոցում գտնվող ռեստորանում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալների համաձայն` բռնկման պատճառը օդափոխման տուփում հավաքված յուղի շերտն է եղել: Հրդեհն արդեն մարվել է, իսկ վնասի և կրակի տարածման մակերեսը դեռ հաշվարկվում են», - ասվում է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

 

Տուժածների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում: