Աբովյան փողոցում՝ Ազգային գրադարանի մոտակայքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

11:20 • 10.02.17

Փետրվարի 10-ին, ժամը 05:54-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում՝ Ազգային գրադարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 58 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan Tiida» մակնիշի 90 GO 090 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Զ.) և  «MAN» մակնիշի 931 OV 61 պետհամարանիշերով ավտոմեքենաները (վարորդ՝ Ա. Մ.):


Փրկարարները «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր` 1986 թ. ծնված Ի. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: