Ռոբբի Ուիլյամսը խոստովանել է, որ թմրանյութ է օգտագործել Բուքինգհեմյան պալատում
Երգիչ Ռոբբի Ուիլյամսը հայտարարել է, որ մարիխուանա է ծխել Բուքինգհեմյան պալատում: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այդպես նա մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, որ մի անգամ իրեն վատ է զգացել բրիտանացի միապետների նստավայրում:
«Վատացել էի արդյո՞ք ես Բուքինգհեմյան պալատում: Ո՛չ, ես մարիխուանայով ծխախոտ եի ծխել», - հայտարարել է Ուիլյամսը:
42-ամյա բրիտանացի կատարողը հավելել է, որ շարունակում է թեթև տեսակի թմրանյութեր օգտագործել` նշելով, որ վերջին անգամ երկու օր առաջ է նման բան արել:
Բրիտանական աղբյուրների տվյալներով` Ուիլյամսն առաջին երաժիշտը չէ, որը թագուհու նստավայր թմրանյութեր է տարել: Ջոն Լենոնը ժամանակին պնդում էր, որ The Beatles-ի ողջ կազմը մարիխուանա է ծխել պալատի զուգարանում, երբ իրենց 1965-ին պարգևատրում էին Բրիտանական կայսրության շքանշանով:










