ԻՊ ահաբեկիչները խոչընդոտում են Հալեպի ջրամատակարարման վերականգնմանը. ռուս պաշտոնյա
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հալեպի ջրամատակարարման վերականգնումը խափանելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն:
Ռուսաստանցի դիվանագետը, միևնույն ժամանակ, նշել է, որ սիրիական Վադի Բարադա շրջանում, որտեղից կազմակերպվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ջրամատակարարումը, նույն իրավիճակն էր տիրում «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների գործողությունների հետևանքով:
«Համապատասխան քայլերի արդյունքում հարցի լուծումը գտնվեց, այդ թվում և գրոհայինների մի մեծ խմբի` դեպի Իդլիբ նահանգ տարհանման միջոցով», - պատմել է Գատիլովը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ «Արևմուտքի մարդասեր հասարակությունը, որն առիթը բաց չի թողնում Ասադի իշխանություններին քննադատելու համար, չի արձագանքում Հալեպի ջրամատակարարման խնդրին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը։










