Մահացել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը

11:09 • 10.02.17

Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը։ 

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։

«Իմ հրաշալի, երկարամյա լավ ընկերը բռնեց հավերժի ճամփան: Հանգչի'ր խաղաղությամբ, 
ազնիվ, պարկեշտ, ընկերասեր ու լավ Մարդ Արթուր Սարուխանյան», -գրել է նա։