Բալիում սողանքների հետևանքով 12 մարդ է մահացել (տեսանյութ)

13:22 • 10.02.17

Ինդոնեզիայի Բալի կղզում տեղի ունեցած սողանքների հետևանքով մահացել է նվազագույնը 12 մարդ, որոնց թվում՝ նաև 1-ամյա երեխա: Այս մասին հայտնում է BBC ծառայությունը: 

Դեպքը տեղի է ունեցել Բալիի Կինտամանի լեռնային շրջանում` կղզու հյուսիսում:

Ենթադրվում է, որ աղետի պատճառը հորդառատ անձրևներն են, որոնք մասնագետների կանխատեսմամբ՝ կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ: