80-ամյա ամերիկուհին փորձել է ինքնաթիռ մտնել ձեռնափայտի մեջ դրած սրով
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում 80-ամյա կինը փորձել է ինքնաթիռ մտնել ձեռնափայտով, որի մեջ սուր է եղել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավակայանի անվտանգության ծառայությունը սուրը հայտնաբերել է թռիչքից առաջ անցկացվող ստուգման ժամանակ: Տրանսպորտային անվտանգության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Հոուելի խոսքով` կինը չի իմացել թրի մասին: Պարզվել է, որ նման բացահայտումները հազվադեպ չեն:
Պաշտոնյան գտնում է, որ մարդիկ «անակնկալներով» ապրանքները ձեռք են բերում կոմիսիոն խանութներում:










