Նյու Յորքում օդանավը բռնկվել է թռիչքուղու վրա

15:31 • 10.02.17

Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել արտակարգ դեպք. դեպի Բուենոս Այրես ուղևորվող թեթև շարժիչով ինքնաթիռը բռնկվել է անմիջապես թռիչքուղու վրա:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, ինքնաթիռը պատկանում է Argentina Airlines ավիաընկերությանը: Օդաչուի փոխանցմամբ՝ շարժիչի բռնկումը տեղի է ունեցել այն պահին, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վերելքի:


Նշվում է, որ բռնկման պատճառը եղել է շարժիչի գերտաքացումը: Միջադեպի հետևանքով ուղևորներից և անձնակազմից որևէ մեկը չի տուժել:


Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը, մինչդեռ թռիչքուղին միառժամանակ փակվել է բոլոր ինքնաթիռների համար: