Ֆրանսիայում ահաբեկչության պատրաստման կասկածանքով 4 մարդ է ձերբակալվել

14:13 • 10.02.17

Ֆրանսիայում ահաբեկչության պատրաստման կասկածանքով չորս մարդ՝ այդ թվում 16 տարեկան աղջիկ է ձերբակալվել: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:


Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանական գործողությունն իրականացվել է Մոնպելյե քաղաքում՝ Ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից:


Պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ բոլոր այդ անձինք մահապարտ ահաբեկչի կողմից իրականացվելիք պայթյուն էին պատրաստում Փարիզի զբոսաշրջային գոտում:


Խուզարկությունների ժամանակ նրանց մոտից առգրավվել են պայթուցիկ նյութեր և համակարգչային տեխնիկա: Ահաբեկիչների հետքի վրա ոստիկանությունը դուրս է եկել սոցիալական ցանցերում մարդկանց նամակագրության մոնիթորինգ իրականացնելու միջոցով: