Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնում

14:27 • 10.02.17

Մարզահամերգային համալիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ հերթական համագումարին ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:

Գագիկ Ծառուկյանն ընտրվեց նաև կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար:

Նշենք, որ 2014թ. փետրվարից ԲՀԿ-ն գլխավորում է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, սակայն, հայտարարել էր, որ վայր կդնի նախագահի լիազորությունները: