Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ուղևորներ տեղափոխող ավտոբուսին

13:12 • 10.02.17

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը բախվել է ուղևորներ տեղափոխող ավտոբուսի: Այդ մասին հայտնել է Airlive պորտալը, գրում է lenta.ru-ն:


Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ին: Տրանսպորտային միջոցին բախված ինքնաթիռը Ստամբուլ էր ժամանել Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեպ քաղաքից: Ավտոբուսն այդ պահին ուղևորներին տեղափոխում էր տերմինալներից մեկը: Թե արդյոք միջադեպի հետևանքով կան վիրավորներ՝ չի նշվում:


Հայտնի է նաև, որ վնասված Airbus 321-ը սկսել էին օգտագործել մոտ 20 օր առաջ: