Մոսկվան ընտրություններից հետո Երևանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի ակնկալում. ՌԴ դեսպան
Ռուսաստանն ապրիլին խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության չի սպասում՝ չնայած նրան, որ երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական մոդելի: Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«2017 թվականի ապրիիլ 2-ին նախատեսված ընտրությունները մեզ շատ հետաքրքիր են թվում, քանի որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական մոդելի»,- ասել է նա։ «Երկրի նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընդդիմությունը պետք է Ազգային ժողովում զբաղեցնի ոչ քիչ, քան մեկ երրորդը»,- հավելել է դիվանագետը:
Ընդ որում, ըստ նրա, կարևոր պահ է երկրի խորհրդարանում «կայուն մեծամասնության» երաշխավորումը, որը պետք է ապահովի Հայաստանում քաղաքական գործընթացի շարունակականությունը: «Հաշվի առնելով այդ փաստերը՝ մենք չենք տեսնում հիմնավոր պատճառներ, որ Երևանը կտրուկ կփոխի իր արտաքին քաղաքական կուրսը»,- հավելել է դեսպանը:










