Նիդեռլանդներում առգրավվել է հումքի խոշոր խմբաքանակ, որից կարող էր էքստազիի 1 միլիարդ հաբ արտադրվել
Նիդեռլանդներում ոստիկանությունն առգրավել է թմրանյութերի արտադրության համար հումքի խոշոր խմբաքանակ, որն անհրաժեշտ է եղել էքստազիի 1 միլիարդ հաբ պատրաստելու համար, գրում է korrespondent.net-ը:
Բեռը հայտնաբերվել է Բելգիայի հետ սահմանի մոտակայքում՝ Զեյլանդ մարզի գյուղերից մեկում կայանված կցասայլում:
Ոստիկանությունը չի հստակեցնում թմրանյութի արժեքը, որի արտադրության համար նախատեսված էր այդ հումքը: Նիդեռլանդների իրավապահ մարմինները նաև չեն հստակեցնում, թե ով էր բեռնատարի տերը և արդյոք որևէ մեկը ձերբակալվել է առգրավման առնչությամբ:










