Երևանի Մոլդովական փողոցում Opel ավտոմեքենա է այրվել

14:52 • 10.02.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 10-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 55/4 շենքի մոտակայքում այրվում է Opel մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:57-ին, մարվել՝ 10:04-ին:

Ամբողջությամբ այրվել է Opel Astra մակնիշի 35 TL 446 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը: