Պանամայում ձերբակալվել են օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված Mossack Fonseca ընկերության հիմնադիրները

21:34 • 10.02.17

Պանամայում կալանքի տակ են առնվել «Պանամագեյթ» օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրները:

Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հիշեցնելով, որ խոշորագույն օֆշորային սկանդալի կենտրոնում էին հյատնվել համաշխարհային ազդեցիկ քաղաքական գործիչներ և գործարարներ: Mossack Fonseca-ի սեփականատերերին մեղադրում են կաշառակերությանն աջակցելու մեջ:

Ռամոն Ֆոնսեկա և Յուրգեն Մոսակը ձերբակալվել են Պանամայի գլխավոր դատախազության կողմից ընկերության գրասենյակներում իրականացված հետախուզություններից մի քանի ժամ անց: Այս մասին հայտնել է փաստաբան Ալիաս Սոլանոն:

Պանամայի իշխանություններն իրավաբանական ընկերությանը մեղադրում են օֆշորային հաշիվներ ստեղծելու մեջ, որոնց միջոցով բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունը դրամական միջոցներ է փոխանցել` կաշառելով տարբեր երկրներ բարձրաստիճան պաշտոնյաներին:

Երկրի Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ փողերի լվացման գործով մեղադրանք է ներկայացվել 17 անձանց, որոնք առնչություն ունեն բրազիլական կոնցեռնի հետ: