Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում պատգամավորները ծեծել են միմյանց (տեսանյութ)

10:54 • 10.02.17

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում երկրի նախագահ Ջեյքոբ Զումայի ելույթի ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է BBC-ն:


«Հանուն տնտեսական ազատության մարտիկներ» կուսակցության կարմիր հագուստով մոտ 25 ներկայացուցիչ մոտ մեկ ժամ սուլել է նախագահ Ջեյքոբ Զումային՝ նրան թույլ չտալով շարունակել ելույթը:


Դրանից հետո խորհրդարանական կարգադրիչներն ուժով դուրս են հանել պատգամավորներին շենքից:


Խորհրդարանի շենքի մոտ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել հավաքված ընդդիմության աջակիցներին ցրելու համար: