«Ռոսկոմնադզորը» սպառնացել է փակել «Эхо Москвы»-ն՝ օտարերկրացի սեփականատերերի մասին օրենքը խախտելու համար

15:55 • 10.02.17

ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայությունը «Эхо Москвы» ռադիոկայանին նամակ է ուղարկել՝ պահանջելով վերացնել օտարերկրացիներին որպես ռուսական ԶԼՄ-ների սեփականատեր հանդես գալու արգելքի մասին օրենքի խախտումները: Նամակը ստանալու փաստը հաստատել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, գրում է meduza.io-ն:


Նամակում գերատեսչությունը պահանջում է մինչև փետրվարի 15-ը վերացնել խախտումները: Եթե դա չարվի՝ ռադիոկայանի գործունեությունը կարող է դադարեցվել:


Ինչպես պարզել է life.ru-ն, խոսքը ռադիոկայանի կանոնադրական կապիտալում ամերիկյան EM Holding Company LLC-ի բաժնեմասի մասին է: 2015 թվականի դեկտեմբերին ընկերության բաժնեմասը նվազեցվել է 19,92 տոկոսի՝ օտարերկրացիների համար 20 տոկոսի սահմանափակմանը համապատասխանելու համար: