Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է «Շաքար» մականունով «օրենքով գող» Զաքրո Սուքիազովը (տեսանյութ)
Իրավապահները Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել են «Շաքար» մականունով հայտնի «օրենքով գող» Զաքրո Սուքիազովին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեղադրանքով:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, խուզարկության արդյունքում 58-ամյա Սուքիազովի մոտ հայտնաբերվել է 5 գր հերոին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վրաստանում ծնված «օրենքով գողը» (մի քանի տարի առաջ ազգանունը փոխել և դարձել է Սուքյազով) բազմիցս բերման է ենթարկվել մերձմոսկովյան ոստիկանների կողմից՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար:
Հայտնի է, որ 2009թ. նրա մոտից առգրավվել է ավելի քան 10 գր մետադոն, իսկ 2012 և 2013թթ. հայտնաբերվել է հերոին:










