Չինացի պաշտոնյաները քնել են ծուլության դեմ պայքարին ուղղված հանդիպման ժամանակ (լուսանկարներ)
Չինաստանի Հուբեյ նահանգում վեց պաշտոնյա քնել է հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են ծույլ և դանդաղաշարժ բյուրոկրատներին մոտիվացնելու միջոցները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Kmzscc.com պորտալում հրապարակված լուսանկարները բուռն քննարկումների պատճառ են դարձել չինական սոցցանցերում: Թեմայով հետաքրքրվել են այլ լրատվամիջոցներ, ինչին հետևել է իշխանությունների արձագանքը:
Նշվում է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության շրջանային կարգապահական գրասենյակի որոշմամբ մեղավոր պաշտոնյաները պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեն իրենց պահվածքի համար և ինքնաքննադատական նամակներ ուղարկեն կուսակցության քաղաքային կոմիտե:
















