Նոր Զելանդիայում 400-ից ավելի կետ ափ է նետվել (լուսանկարներ, տեսանյութ)

12:03 • 10.02.17

Նոր Զելանդիայի հարավային հատվածի ամենագեղատեսիլ լողափերից մեկը վերածվել է կետերի զանգվածային գերեզմանոցի, որտեղ ափ է նետվել մի քանի հարյուր կետ:


Ինչպես հայտնում է New Zealand Herald-ը, ընդհանուր առմամբ, բնապահպանները լողափին հայտնաբերել են ավելի քան 400 կետ, որից 300-ն արդեն սատկած են եղել: Մինչդեռ մնացած կետերը, որոնց հաջողվել է լուսացնել գիշերը, Վայրի բնության պահպանության վարչության աշխատակիցների, ինչպես նաև բազմաթիվ կամավորների ջանքերով օվկիանոս են ուղարկվել:


Այնուհանդերձ՝ կենդանիները շատ չեն հեռացել ափից, ինչը նշանակում է, որ մակընթացության ժամանակ դրանք կարող են կրկին ափ նետվել:


Նշվում է, որ կետերի զանգվածային ափ նետվելու պատճառը դեռևս անհայտ է: Սակայն հաղորդվում է, որ սա վերջին տասնամյակներում նմանատիպ ամենախոշոր դեպքերից է:

 

The scene that greeted rescuers this morning at Farewell Spit. Photo / Jane Ussher/ThisNZLife

Whales stranded at Farewell Spit this morning. Photo / Jane Ussher/ThisNZLife

The mass whale stranding on Farewell Spit, Golden Bay. Photo / Tim Cuff

Around 300 pilot whales died after becoming stranded on Farewell Spit. Photo / Tim Cuff

The stranding on Farewell Spit, Golden Bay, is the third largest recorded in New Zealand. Photo / Tim Cuff