«Անի պլազա» հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի՝ կտրված դաստակներով

15:16 • 11.02.17

Այսօր «Անի պլազա» հյուրանոցից ստացած ահազանգով հյուրանոց են մեկնել Քննչական կոմիտեի քննչական խումբը` Կենտրոն և Նորք Մարաշ  վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մոսրոպյանի  գլխավորությամբ, որոնք  հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի:

Պարզվել է տուժողի ինքնությունը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ազգությամբ` վրացի: Նրա ձեռքի դաստակները կտրված են եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գրություն: 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները՝ պարզելու մահվան հանգամանքները:

 
Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածը Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչն է՝ 24 տարեկան։ Մահացածի պարանոցը կապկպված է եղել կպչուն ժապավենով։