Արտաշատ քաղաքում ամբողջությամբ փլուզվել է տան տանիքը

12:22 • 11.02.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 11-ին՝ ժամը 09:10-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 71 տունը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Է. Ս.-ին պատկանող տան տանիքը՝ ամբողջությամբ (130 քմ):

Փրկարարները սահմանազատել տարածը: