Մոսկվայում ՀՀ դեսպանատանը պատկանող Mersedes-ը ՃՏՊ-ի մեջ է հայտնվել
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը պատկանող Mersedes մեքենան ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է հայտնվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի հարակից հատվածում:
Այս մասին ria.ru-ին հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը:
Նա մանրամասնել է, որ դեսպանատան մեքենան օդանավակայանի կողմից դուրս է եկել վճարովի մայրուղու վրա ու բախվել Kia-ին: Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
Թորգոմյանը հավելել է, որ դեսպանատան վարորդը հայտնել է իրենց, որ նա մեղավոր չէ տեղի ունեցածի համար:










