Իրանը կարող է ՌԴ–ի համար բացել իր օդային տարածքը՝ Սիրիայում գործողությունների համար

16:05 • 11.02.17

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը կարող է Ռուսաստանին թույլ տալ օգտագործել իր օդային տարածքը Սիրիայում ցամաքային գործողությունների աջակցության համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրանի և Ռուսաստանի համատեղ համագործակցությունը ունի մեծ մասշտաբներ: Անհրաժեշտության և երկրի ռազմական պաշտոնյաների կողմից նման անհրաժեշտության մասին հայտարարելու դեպքում հնարավոր է ռուսական ինքնաթիռներին հնարավորություն տրվի թռչել Իրանի օդային տարածքով Սիրիայում ցամաքային գործողությունների աջակցության համար»,- ասել է նա:


2016 թվականի օգոստոսին ռուսական օդուժն օգտագործել է իրանական «Համադան» ավիաբազան Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ օդային հարվածների համար: Թեհրանում անցած տարվա վերջին հայտարարել են, որ պատրաստ են կրկին հնարավորություն տրամադրել ռուսական ինքնաթիռներին թռիչքներ կատարել ավիաբազայից՝ ընդգծելով, որ դա տեղի կունենա Իրանի կողմից խիստ հսկողության ներքո։