Ահաբեկչական ակտերի նախապատրաստման կասկածանքով Ղազախստանում 15 մարդ է ձերբակալվել

14:31 • 11.02.17

Հունվարի 13-24-ն անցկացված մի շարք հատուկ գործողությունների արդյունքում Ղազախստանի Ալմաթիի շրջանում 15 մարդ է ձերբակալվել: Շաբաթ օրը` փետրվարի 11-ին, այդ մասին հայտնել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, գրում է lenta.ru-ն։


«Կանխվել է երկու արմատական խմբավորումների, ինչպես նաև ծայրահեղական կրոնական գաղափարախոսության հետևորդ վեց անձանց գործունեությունը», - նշված է հայտարարության մեջ:


Նրանք կասկածվում են ահաբեկչության քարոզչության, դրա նախապատրաստման, ինչպես նաև կրոնական ատելության սերմանման համար:


«Ձերբակալվածների տներում խուզարկումների ժամանակ ագրավվել է հինգ նռնակ, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ատրիբուտներ, կրոնական բովանդակությամբ գրականություն և այլն», - մանրամասնել են ԱԱԿ-ից:


2016 թվականին Ղազախստանի հատուկ ծառայությունները բազմիցս հաղորդել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստող խմբերի վերացման մասին: Դեկտեմբերին Ալմաթիում ձերբակալվել է երեք մարդ, իսկ ամռանն ԱԱԿ-ն հատուկ գործողություններ էր իրականացրել Արևմտաղազախական և Ակտյուբինի մարզերում ահաբեկիչներին չեզոքացնելու ուղղությամբ: