Երևանի Սարյան փողոցում այրվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա

12:44 • 11.02.17

Փետրվարի 10-ին` ժամը 3.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 31 հասցեում «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենա է այրվում: 

Պարզվել է, որ ժամը 3.30-ին այրվել է Սարյան փողոցի թիվ 31 շենքի բակում կայանված, 1974 թ. ծնված Ա.-ի ավտոմեքենան:

Վնասի չափը պարզվում է:

Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ ՀՓՋ հետաքննության բաժինը: