ԱՄՆ օդուժը հարված է հասցրել ԻՊ-ի դաշտային հրամանատարի ուղղությամբ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ ֆրանսիական քաղաքացիություն ունեցող դաշտային հրամանատար Ռաշիդ Քասիմի ուղղությամբ, հայտնում է ТАСС-ը:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Էյդրիեն Ռենքին Հելոուեյը, գրոհայինի ոչնչացման մասին տեղեկությունը ստուգվում է:
«Այժմ մենք գնահատում ենք այդ ավիահարվածի արդյունքները»,- նշել է նա՝ խոստանալով մոտ ժամանակներս ավելի շատ տեղեկություն տրամադրել Մոսուլի շրջանում վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված գործողության մասին:
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում France Presse-ի աղբյուրը, Քասիմը, հավանաբար, սպանվել է:
Գրոհայինը ներգրավված է Ֆրանսիայում ահաբեկչությունների իրականացման մի շարք փորձերի մեջ:










