Լիբանանցի հաղորդավարուհին 24 ժամ տևողությամբ թոք-շոուից հետո հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

18:12 • 11.02.17

Լիբանանի պետական հեռուստատեսությամբ երաժշտական-ժամանցային հայտնի հաղորդումների հեղինակ և հաղորդավար Դալիա Ֆրեյֆիրը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է ТАСС-ը:


Մեկ օր շարունակ նա անդադադար թոք-շոու է վարել՝ ուղիղ եթերով զրուցելով ինչպես Լիբանանից, այնպես էլ արաբական այլ երկրներից ավելի քան 40 երաժիշտների, երգիչների, գրողների և նկարիչների հետ: Ընդհանուր առմամբ նրա հաղորդմանը մասնակցել է 91 մարդ:


Դալիայի հաջողությունը նշանակալից է նրանով, որ նա վարել է թոք-շոուն՝ չտեսնելով իր զրուցակիցներին: Հայտնի հաղորդավարը կուրացել է դեռ 18 տարեկանում՝ ավտովթարի հետևանքով:


Ստանալով գրանցված ռեկորդի մասին վկայագիրը՝ Դալիան կոչ է արել կառավարությանը և հանրությանն ավելի շատ ուշադրություն հատկացնել տեսողությունից զրկված մարդկանց:


«Օգնեք նրանց գտնել իրենց այս կյանքում և աշխատանք գտնել»,- նշել է նա: