Արագածոտնում տղամարդը կախվել է, ժամեր անց նույն վայրում կախված է հայտնաբերվել նրա տղան. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ մահացածը 60-ամյա Մեսրոպ Ալամյանն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի ժամ է պահանջվում, որպեսզի ոստիկաններն ու քննիչները համոզեն մահացածի տղային՝ 34-ամյա Դերենիկ Ալամյանին, որպեսզի նա հոր դին թույլատրի տեղափոխեն հիվանդանոց՝ դատաբժշկական փորձաքննության:
Դատաբժշկի նախնական եզրակացույթան համաձայն՝ Մ.Ալամյանի մահը վրա է հասել կախվելու միջոցով: Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Ալամյանը ինքնասպան է եղել իրենց տան գոմին կից խորդանոցում:
Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին, ժամը 07:00-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ, որտեղ տներից մեկի գոմին կից խորդանոցում կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Նույն օպերատիվ քննչական խումբը մեկնում է Հնաբերդ ու տեղում պարզում, որ դին հայտնաբերվել է Մ. Ալամյանի տան գոմին կից խորդանոցում, իսկ կախվածը նրա տղան է՝ Դերենիկ Ալամյանը:
Ոստիկանությունից Tert.am–ին տեղեկացրին, որ փետրվարի 8-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղի տներից մեկում մահացած է քաղաքացի Մեսրոպ Ալամյանը։
Բժշկական կանչով մեկնած խումբը պարզել է, որ վերջինս մահացել է իրենց տանը՝ 16:30-ի սահմաններում՝ հարազատների ներկայությամբ: Դատախազությունում հարուցված է քրեական գործ:










